Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Գևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-ից Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանը 

Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին. ՀՀ նախագահ

Քաղաքական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով մեր քաղաքացիները որոշում կայացրեցին, որ «Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ և ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»:

Անկախության հանրաքվեի դրված այս հարցի մեջ իսկ արտացոլված էր այն վերջնական նպատակը, որին պիտի հասներ մեր երկիրը՝ լինել անկախ, ժողովրդավար, ինքնիշխան:

Հայաստանի անկախությունը կերտվում էր մեր ժողովրդի համար ծանրագույն ժամանակահատվածում, սակայն մեր նորաթուխ պետականությունը կարողացավ դիմադրել պատերազմի, շրջափակման, տնտեսական ճգնաժամի ու բազում այլ դժվարությունների, ամրացավ ու կայացավ որպես կենսունակ, զարգացող ու ժողովրդավար պետություն: Սակայն ինքնիշխանությունը, ազատությունը մեկանգամյա հասանելի վերջնակետ կամ լուծելի խնդիր չէ, այլ ամենօրյա ծանր, անձնվեր, երբեմն զոհողություններ պահանջող պայքար:

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Մեր ժողովուրդը, մեր անկախությունն ու պետականությունն այսօր էլ ծանր փորձությունների միջով են անցնում, դիմադրում հարվածների և, ցավոք, ունենում կորուստներ: Մեր պետականությունը, ինքնիշխանությունը, երկրի ու ժողովրդի ճակատագիրն ու ապագան կերտելու մեր բացառիկ իրավունքը բախվում է հերթական մարտահրավերներին, սակայն ես հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին, ստեղծելու և արարելու կամքը և ինչպես ասել է մեր մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը դեռ 1991 թվականին՝ ««Այո»-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ «Այո»-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների»:

Այսօր մենք հավաքական կամքով, նվիրումով, տքնաջան աշխատանքով ու համերաշխությամբ պիտի հաստատենք, որ 1991-ի «Այո»-ն անշրջելի ու անբեկանելի է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունն ու բարեկեցությունը անսակարկելի արժեքներ ու անփոփոխելի նպատակներ են, որոնց մենք վստահաբար հասնելու ենք միմիայն մեր ջանքով, ամրապնդվելով որպես պետություն ու համախմբելով որպես հասարակություն:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի կապակցությամբ, խաղաղություն ու ամրություն մեր երկրին» , - նշված է ուղերձում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
The Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին
Ամենադիտված