ԵՄ–ն համերաշխություն է հայտնում Ղարաբաղի հայերին․ խաղաղ բնակչության բռնի տեղահանումը խիստ արձագանքի կարժանանա․ Բորել
Արտաքին Քաղաքական
Եվրամիությունը լիակատար համերաշխություն է հայտնում Ղարաբաղի հայերին, նրանք ամիսներ շարունակ մեկուսացված են, Լաչինի միջանցքը փակ է, , հայտարարել է Միության արտգործնախարար Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանը պատասխանատվությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում առանց վախի և խտրականության ապրելու իրավունքը, խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ ճանապարհով խիստ արձագանքի կարժանանա Եվրամիության կողմից»,- ասել է նա։
«Բորելն ի գիտություն է ընդունել հրադադարի փաստը և հույս հայտնել, որ այն կպահպանվի։
Մենք կոչ ենք անում Բաքվին ապահովել Ղարաբաղի խաղաղ բնակչության անարգել մուտքը հումանիտար մատակարարումների և բացել Լաչինի միջանցքը»,- նշել է նա։
Բորելի խոսքով՝ ԵՄ-ն այսօր որոշել է հատկացնել առաջին օգնության փաթեթը ԼՂ–ին։
Նրա ելույթով ամփոփվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ