Հոգևորականներն այցելում են Մայր Աթոռի կեցավայրերում ապաստանած արցախցիներին
ՏեսանյութերՄայր Աթոռի տրամադրած կեցավայրերից մեկը, որտեղ այս պահին ապաստան է տրվել 60 արցախցու, այցելել էին Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
Արցախից բռնի տեղահանվածներին կեցավայրով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հատուկ ուշադրության կենտրոնում։
Ինչպես Մայր աթոռում, այնպես էլ տարբեր թեմերում շարունակվում են տեղահանվածներին կացարաններով ապահովելու աշխատանքները։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: