Արցախում պայթյունից տուժածների վնասվածքները աննախադեպ են թե՛ իրենց ծավալով, թե՛ բարդությամբ
ՏեսանյութերՏասնյակ բարդ վիրահատություններ, հետվիրահատական ծանր ու երկար շրջան, երբեմն` անկանխատեսելի ելք. բժշկից մինչև բուժքույր ու մայրապետ օր ու գիշեր անում են ամեն ինչ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած մեր հայրենակիցներն օր առաջ կյանք վերադառնան: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Բժիշկները նկատում են` այս պացիենտների մոտ վնասվածքները աննախադեպ են թե՛ իրենց ծավալով, թե՛ բարդությամբ: