Քաղաքացիները բռնություն են կիրառել քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ (տեսանյութ)
ՏեսանյութերՔաղաքապետի համապատասխան որոշումներով Երևանի Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում Երևան համայնքին պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության իրականացվել են բետոնե հիմքով և քարե շարվածքով շինության կառուցման շինարարական աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվել են ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Թվով 21 շինությունների քանդման աշխատանքները մեկնարկել են այսօր և մինչ այս պահը շարունակվում են:
Քանդման աշխատանքները ընթացել են ապօրինի կառույցները տնօրինողների քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքի ներքո:
Քաղաքացիները նաև բռնություն են կիրառել քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ, ինչպես նաև վնասել են քաղաքապետարանի գույքը:
Բոլոր ապօրինի շինությունները կառուցվել են նախընտրական շրջանում: Քաղապետարանի դիրքորոշումն այն է, որ ցանկացած ապօրինի քայլին հետևելու են ամենակոշտ մեթոդները:
Երևանի քաղաքապետարանը հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից: