Պուտինը համաձայն չէ, որ «Փաշինյանին բերել են իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար»
ՏեսանյութերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դրսից բերել են իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար»։
«Երբ նա եկավ իշխանության, ասաց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է... Ճիշտ է, հետո նրա դիրքորոշումը արմատապես փոխվեց, ինչո՞ւ։ Հարցն ինձ չպետք է ուղղել»,– հայտարարեց Պուտինը՝ պատասխանելով RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցին։
«Արդար չէ ասել, թե նա եկել էր իշխանության՝ հատուկ Ղարաբաղը հանձնելու համար», - ասել է նա։