Խաչաղբյուրցի բազմազավակ Մովսիսյանների ընտանիքում ծնվել է 7-րդ երեխան
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի բնակիչներ Ահարոն Մովսիսյանի և Գյուլուզար Հովհաննիսյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Կարենը։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի բժշկական կենտրոնից, նորածինը միանգամայն առողջ է։
Խաչաղբյուրի վարչական ղեկավար Սերգո Գալստյանի տեղեկացմամբ՝ Գյուլուզար Հովհաննիսյանը զբաղված է տնային տնտեսությամբ, Ահարոն Մովսիսյանը՝ բանվորական աշխատանքով։ Կարենը ընտանիքի 7-րդ երեխան է՝ ամուսիններն ունեն 4 աղջիկ և արդեն 3 տղա։