ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Ալբանիա. նախատեսվում է համագործակցության հուշագիր ստորագրել
Հասարակություն
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբայի հրավերով մեկնել է Տիրանա՝ մասնակցելու «Մրցակցության պաշտպանության մասին» Ալբանիայի օրենքի ընդունման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին:
ՄՊՀ-ից տեղեկացնում են, որ այցի շրջանակում Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրվի:
Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը որպես խոսնակ հանդես կգա միջազգային համագործակցությանը նվիրված նիստին:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը