Դեսպան Արզումանյանն ու Լեհաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության վերջին զարգացումներին
Հասարակություն
Նոյեմբերի 21-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող վերջին զարգացումներին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերին, առկա մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ձևավորված մարդասիրական իրավիճակին։ Կարևորվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը