Երևանը հայտարարում է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա
Արտաքին ՔաղաքականՍահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ հանձնաժողովների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա։
Նախօրեին Ադրբեջանից ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ հնչեց, բայց Բաքուն չէր հստակեցրել, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ։ Երևանից այսօր առավոտյան պատասխանեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն սահմանին բանակցելու փորձ արդեն իսկ ունեն։