«2021-ին Հայաստանի ընդդիմությունն աջակցություն է խնդրել ՌԴ-ից, սակայն մերժում է ստացել». Զատուլին
Արտաքին ՔաղաքականՀայկական ընդդիմությունը 2021 թվականին դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ աջակցության խնդրանքով: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում։
Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ խնդրանքը չի իրականացվել։
«2020 թվականին նա (Նիկոլ Փաշինյան – խմբ․) ձախողեց ռազմական գործողությունները, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք է ազատվեր Ղարաբաղից։ Մենք ասացինք՝ դե գիտեք, այստեղ չենք կարող...
Դրանից հետո նա գնաց ընտրության։ Ընդդիմությունը դիմեց մեզ և խնդրեց, որ ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցենք իրենց։ Ասացինք՝ ոչ մի դեպքում, եթե Փաշինյանին ինչ-որ բան պատահի, նա ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի այս պայմանագիրը, նա ստորագրած երեքից մեկն է... Եթե նա չկա, ուրեմն պատերազմական գործողությունները նորից կսկսվեն, մենք կներգրավվենք, մենք կներքաշվենք, մենք չենք ուզում ներգրավվել, մենք մեր գործերն ունենք, այնպես որ ձեռք մի տվեք նրան»,- նշել է Զատուլինը։