Ուկրաինան տիտղոսից կզրկի 309 մարզիկի, ովքեր մրցումներին մասնակցելուց հետո երկիր չեն վերադարձել
Սպորտ
Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարությունը տիտղոսներից կզրկի 309 մարզիկների, ովքեր մրցումներին մասնակցելուց հետո երկիր չեն վերադարձել, ինչպես նաև կհեռացնի այդ մարզիկներին Ուկրաինայի հավաքականներից։ Այս մասին հայտնում է «Լիգա» հրատարակությունը։
Նշվում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայից մեկնել է 9058 մարզիկ, որոնցից 309-ը չեն վերադարձել։ 247 մարզիկներ և մարզիչներ` օլիմպիական մարզաձևերում և 62 մարզիկներ ու մարզիչներ` ոչ օլիմպիական մարզերում որոշել են չվերադառնալ երկիր։
Հոկտեմբերի 13-ին հաղորդվել էր, որ «Շախտյորի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Ռոսպուտկոն չի վերադարձել հայրենիք «Անտվերպենի» հետ հանդիպումից հետո։ Նշվում է, որ օդանավակայանում հայտնաբերվել է միայն նրա համազգեստը, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, ջնջել է իր բոլոր գրառումները սոցցանցերում ու դադարել է պատասխանել զանգերին։ Ըստ տեղեկությունների՝ Ռասպուտկոն փախել է Ռուսաստան, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան