Բժիշկները պացիենտի աղիքներում ճանճ են հայտնաբերել (լուսանկար)
ԱյլԱՄՆ Միսսուրիում բժիշկները տղամարդու աղիքներում բզզացող ճանճ են հայտնաբերել, միջատը հայտնաբերվել է կոլոնոսկոպիայի ժամանակ: Այս մասին հայտնում է The Sun-ը։
63-ամյա տղամարդը հիվանդանոցում պլանային հետազոտություն էր անցնում, նախքան կոլոնոսկոպիայի պրոցեդուրան նրան խորհուրդ են տվել դիետա պահել, մաքրել աղիքները և խմել բավականաչափ հեղուկ։
Միսսուրիի համալսարանի բժշկական դպրոցի բժիշկները հետազոտել են տղամարդու աղիքները, հեռացրել են հինգ փոքր պոլիպներ և նրա հաստ աղիքում հայտնաբերել օտար մարմին՝ բզզացող ճանճ:
Բժիշկները ենթադրել են, որ միջատը պացիենտի օրգանիզմ է մտել նախօրեին կերած աղցանի հետ միասին, սակայն ամերիկացին պնդում է, որ չէր կարող չնկատել ճանճին սննդի մեջ։