Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով
ՀասարակությունԿովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։
Համապատասխան արբանյակային կադրերը հրապարակվել են կազմակերպության X-ի միկրոբլոգում։
Ինչպես նշված է գրառման մեջ, խիտ անտառը ծածկում է գերեզմանոցը, ուստի դրա սահաները տեղորոշելու համար կազմակերպությունը կիրառել է Շուշիի մասին հրապարակումներն ու քարտեզները։