Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Իրավունք
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ա. Գրիգորյանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ Ե 40/10-6179 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Առուստամյանի դիմումը.
Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի նոյեմբերի 23-ից ազատել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանին՝ ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել