«Մոսկվիչը» էլեկտրական ավտոմեքենա կներկայացնի
Լուսանկարներ«Մոսկվիչն» ակտիվորեն աշխատում է սեփական դիզայնով էլեկտրական ավտոմեքենայի արտադրությունը կազմակերպելու ուղղությամբ և դեռ նախատեսում է այն ներկայացնել 2025 թվականին, Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է ավտոգործարանի տնօրեն Օլեգ Մասլյակովը։
«2025 թվականին մենք նախատեսում ենք ներկայացնել էլեկտրական ավտոմեքենա, որի դիզայնը կներառի հիմնական բաղադրիչները՝ էլեկտրաշարժիչ, քարշիչ մարտկոց և այլ տարրեր, որոնք կլինեն ռուսական արտադրության», - ասել է Մասլյակովը։
Այսպիսով, ընկերությունը պահպանում է ի սկզբանե նշված ժամանակացույցը նման էլեկտրական ավտոմեքենայի մշակման համար։
«Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք արտադրություն հիմնելու և ռուս մատակարարների հետ բանակցություններ վարելու ուղղությամբ»,- հավելել է Մասլյակովը։