Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ) Դոլարն ու եվրոն էժանացել են Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ «Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ «Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին Wildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ 

ՌԴ քաղաքացի 24–ամյա կինը ՀՀ–ում զբաղվել է կավատությամբ․ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ․ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ներգրավվել է  պոռնկությամբ զբաղվելու մեջ, որոնց առաջարկվել է ՀՀ-ում  զբաղվել պոռնկությամբ  և դրա արդյունքում ձեռք բերված գումարները կիսվել խմբի մյուս անդամների հետ։

Մասնավորապես, նրանք հեռահաղորդակցման հարթակներով նամակագրություններ են վարել ՌԴ մի շարք քաղաքացիների հետ, նրանցից պահանջել են էրոտիկ բնույթի լուսանկարներ։ Ստանալով համաձայնություն՝ նրանց նկարներով անհատական էջեր են բացել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող ինտերնետային կայքում, կազմակերպել նշված անձանց ժամանումը ՀՀ և Երևան քաղաքի Բուզանդի փողոցում գտնվող շենքում, օրական վարձավճարով, նրանց տեղավորել բնակարաններում։ 

Հիշյալ ինտերնետային կայքի միջոցով տարբեր հաճախորդներ  կապ են հաստատել  խմբի անդամների հետ, ովքեր հաճախորդների հետ խոսակցություն վարելով, պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին և նրանց տվել բնակարանների հասցեները։ ՌԴ–ից ՀՀ ժամանած վերոնշյալ կանայք, ստանալով հաճախորդների տվյալները, ընդունել են  նրանց, իսկ ստացված գումարի 50 տոկոսը  փոխանցել խմբի անդամներին։

24-ամյա կնոջ՝ Երևանում գտնվող բնակության հասցեում՝ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են կապոցներով, տարբեր տարադրամներով մեծ քանակությամբ դրամական միջոցներ, կանացի տարբեր անուններով, դրանց դիմաց մատուցված ծառայությունների արժեքներով գրառումներ։

Բջջային հեռախոսի զննությամբ ձեռք են բերվել վեջինիս կողմից կավատություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ, սեռական ծառայությունների մատուցման գովազդներ, սեռական ծառայություններ մատուցող անձանց հետ ամենօրյա հաղորդագրություններ, վաստակած գումարների հաշվարկներ և այլն։  

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 24–ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և բացակայելու արգելքը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է։

Վարույթի շրջանակներում գրություններ են ուղարկվել կապի օպերատորներին՝ հիշյալ կայքը արգելափակելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Մասնագետները նշել են սմարթֆոնից անհապաղ հեռացնելու արժանի հինգ տեսակի հավելվածներըԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվելՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ AP․ Թրամփը ցանկանում է Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԿնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատուԵկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումըԱնկախության օրվանից ի վեր Կալիֆոռնիայում ձերբակալությունների թիվը գերազանցել է 400-ը«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ ԼիխաչովԱմերիկյան Barracuda-500 թևավոր հրթիռները կարտադրվեն ԼեհաստանումՄասնագետները նշել են, թե ինչու արժե հրաժարվել օգտագործված iPhone գնելուցՆա ծիծաղեցնում էր բոլորին, մինչդեռ ինքն ապրում էր ցավի մեջ. նոր ներկայացում` Ստանիսլավսկու թատրոնում (տեսանյութ) Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի Ֆիդան. Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-Իրան բանակցություններըՀամայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքերԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Chevrolet»-ը և «Infiniti»-ն․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Բուքինգհեմյան պալատը մերժել է արքայազն Հարրիին թույլատրել մնալ իր նստավայրումՓաշինյանը վերահաստատել է՝ Երևանը չի հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից. Lenta.ru ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ)Ռուսաստանը բողոք է հայտնել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառովՍլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունըԿարևոր է, որ ՀՀ կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար․ Միշուստին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (տեսանյութ)Կիևի քաղաքապետը կրկին հայտարարել է քաղաքի վրա ամենամասշտաբային հարձակման մասինՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի 30 երկաթուղային վագոնԴոլարն ու եվրոն էժանացել են Մակրոնն ու ալ-Շարաան կլոր սեղան կանցկացնեն՝ նվիրված Սիրիայում հետպատերազմյան վերականգնմանըՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՎարչապետը մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին և հանդես եկել ելույթով (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու հերթական դեպքերըՉինաստանը պահանջել է, որ Միացյալ Նահանգները վերացնի Կուբայի շրջափակումըՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ․ կզբաղվի փաստաբանական գործունեությամբՍի Ծինփինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբԱյնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասինՉգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճմանPolitico. Մեծ Բրիտանիան, ենթադրաբար, ուղեկցել է երկու ռուսական Տու-142-ներ Նորվեգիայից արևմուտքԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ Dawn. ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Բժիշկները նշել են կյանքը երկարացնելու հինգ անարդյունավետ միջոց։Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է ավելի շատ գումար անօդաչու թռչող սարքերի համար Ռուսաստանի հարվածներից հետոՀայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ ՓաշինյանMWM․ Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգեր տրամադրել ԱՄՆ-ին՝ միաժամանակ գաղտնի զինելով Ուկրաինային«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվի
Ամենադիտված