25 եվրո Փաշինյանին՝ Խաղաղության մրցանակի հետ միասին․ Խաղացողների թիվն աճե՞լ է Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային զարգացումները Խոշորացման վերջին պրոցեսները սկսել են տեղավորվել նոր բդեշխների, գուբերնատորների տրամաբանության մեջ Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կառուցապատման ոլորտում բացահայտվել են 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 100 տոկոսով անբարեխղճություն է. Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են Դուք Քոչարյանից ձեր մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատակիցների իրավունքները. Խամոյան ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակը Բյուրեղավանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է շուրջ 60 տոկոս ցածր գնով 1938 թ. քարտեզով Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չի նշվում, ինչպես դուք եք ասում. Դավթյանը՝ ՔՊ—ին 

Սիմոնյանը և Իրաքի նախագահը քննարկել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

Արտաքին Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Պաշտոնական ընդունելությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ Իրաքի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների գործունեության նմանությունների, խորհրդարանում փոքրամասնությունների ներկայացվածության, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու շուրջ:

Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը խոսել են հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումից, բազմոլորտ շփումների ակտիվացման անհրաժեշտությունից:

Քաղաքական երկխոսության համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը՝ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում առանձնացնելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը: Կողմերն արձանագրել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարեւորությունը. «Պարոն նախագահ, Ձեզ արդեն իսկ ներկայացվել են «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող մանրամասները: Այս նախագծի իրականացումը մեծ առավելություն կբերի այն ընդգրկող երկրներին, այդ թվում՝ Իրաքին՝ հաշվի առնելով Հայաստանից Իրաք թռիչքների կարճ տեւողությունը»: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ նախագիծը տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս, ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

Իրաքի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է Իրաքը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում՝ որպես քաղաքականապես կայուն, տնտեսապես բարգավաճող, հարուստ պատմություն ունեցող երկիր: Երկրի պատմության եւ մշակույթի մեջ նա առանձնացրել է հայերի, հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ հայերն Իրաքում ժողովրդագրական պատկերի մաս են եւ մեծ դերակատարություն ունեն երկրի համար նշանակալի հարցերում: Նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը նշել է, որ այս այցի նպատակը փորձի փոխանակումն է, ներդրումային քաղաքականության մանրամասներին ծանոթանալը եւ գործընկերային կապերի եւս մեկ անգամ վերահաստատումը:

Հանդիպումը եզրափակվել է Իրաքի նախագահի գրառմամբ ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: Նա, մասնավորապես, գրել է. «Բոլորս լիահույս ենք, որ Իրաքի հարաբերությունները Հայաստանի հետ կամրապնդվեն՝ ներառելով թե՛ օրենսդրական, եւ թե՛ իրավական համագործակցությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
25 եվրո Փաշինյանին՝ Խաղաղության մրցանակի հետ միասին․ Խաղացողների թիվն աճե՞լ էԱլեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային զարգացումներըԻսրայելը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի հրամանատարի սպանության մասին Խոշորացման վերջին պրոցեսները սկսել են տեղավորվել նոր բդեշխների, գուբերնատորների տրամաբանության մեջՀայաստանում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵՄ-ն անվտանգության նոր ռազմավարություն է մշակում․ ֆոն դեր ԼայենԿառուցապատման ոլորտում բացահայտվել են 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքերForbes. Թրամփի կարողությունը 2024 թվականի ընտրություններից հետո աճել է 2.7 միլիարդ դոլարով Գիտնականները Երկրի մթնոլորտում առեղծվածային երևույթ են գրանցել100 տոկոսով անբարեխղճություն է. Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել ենWP․ ԱՄՆ-ը պլանավորում է Իսրայելին վաճառել 2.8 միլիարդ դոլարի արժողությամբ ծանր ավիառումբեր «Ինչպես փայտփորիկի թակոցը անտառում». Ղրիմում արձագանքել են Ռյուտեի հայտարարությանը Դուք Քոչարյանից ձեր մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատակիցների իրավունքները. ԽամոյանՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ ՀակոբյանԲըրնհեմը և Թրամփը առաջին հանդիպման ընթացքում կարող են քննարկել Ուկրաինայի հարցը Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԲյուրեղավանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըWSJ. ԱՄՆ-ը ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է շուրջ 60 տոկոս ցածր գնով1938 թ. քարտեզով Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չի նշվում, ինչպես դուք եք ասում. Դավթյանը՝ ՔՊ—ինԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը Համակերպվեք մեր աշխատելաոճի հետ սիրելի ընդիմադիրներ․ Լիանա ՄանուկյանՈր պատերազմ եղավ, պիտի հով նստեք, ուրիշի երեխաներն էլ գնան զոհվե՞ն․ Բաբկեն ԹունյանՇիրակի մարզում 2018-26 թվականներին Կառավարությունը ներդրել է 142 մլրդ դրամ. Սերգեյ Բագրատյան «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ ՄիրզոյանԲարի ավարտով արտակարգ դեպք․ բժիշկները փրկել են 2-ամյա երեխայի կյանքըԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր Անսպասելի փոփոխություն Սնանկության դատարանում․ դատավոր Սամվել Թադևոսյանը հրաժարական է տվելԴիտողություն անելուց առաջ ձեր ֆրակցիային նայեք․ Վարդանյանը՝ ՂազինյանինՎենսը զգուշացնում է՝ Մերձավոր Արևելքը կարող է աշխարհը տանել էներգետիկ ճգնաժամի․ «Իրանը շարունակում է կրակել նավերի ուղղությամբ» Մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի»․ Աբրահամյանի կոշտ պատասխանը ԱլիևինՍահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրելՄիքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն. դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներովԱրարատ լեռան դիմաց էկրան քաշեք, չտեսնենք, որ աղետաբեր պատերազմ չլինի․ Ֆարմանյան36 ժամ ջրում․ բացառիկ լուսանկարներ Հովհաննես Գաբրիելյանի լեգենդար լողից (լուսանկարներ)Ներքին գործերի նախարարի հրամանով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է, կա վիրավորԱՄՆ-ը բացահայտել է ռուսական հետախուզական ցանց․ ըստ մեղադրանքի՝ պատրաստվել են սպանություններ ու ահաբեկչական գործողություններ ԵվրոպայումԻրանի հարվածներից ԱՄՆ-ի ռազմաբազաների ավերածությունների բացառիկ կադրերը․ վնասվել է նաև E-3 Sentry ինքնաթիռ#ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԼավրովի աղմկահարույց հայտարարությունը. Պատերազմը կարող էր ավարտվել մեկ տարի առաջ (տեսանյութ)Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ էՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են
Ամենադիտված