Քննարկվել են չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում
ՔաղաքականՀայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Քիմբերլի գործընթացի մասնակից պետությունների անդամների պատվիրակությանը, որի կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Գանայի և Բելառուսի Հանրապետությունների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Քիմբերլի պրոցեսին առնչվող իրավական ակտերի, լիցենզավորման գործընթացի, չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման՝ մաքսային ձևակերպման և ձեռնարկությունների աշխատանքների հետ կապված հարցերը:
Պատվիրակության անդամները կայցելեն նաև Արևմտյան մաքսատուն-վարչության «Կարգո» բեռնային համալիր և Նոր Հաճնի ոլորտային մի շարք ընկերություններ։