Հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը․ Պեսկով
Արտաքին ՔաղաքականԿրեմլը ցավում է, որ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանից ոչ ոք չի եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս կապակցությամբ մենք կարող ենք ափսոսանք հայտնել։ ՀԱՊԿ-ն շարունակում է իր աշխատանքը և շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը:
Հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը և մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։