Բուժքույրը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունեն 20 տարվա փորձ ունեցող ծխողի թոքերը
ԱյլԱՄՆ-ից մի բուժքույր ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունեն 20 տարվա փորձ ունեցող ծխողի թոքերը, գրում է LADBible-ը։
Տարբերությունն ավելի լավ տեսնելու համար բուժքույր Ամանդա Էլլերը առողջ մարդու թոքերը դրել է ծխողի թոքերի կողքին։ Կադրերում երեւում է, որ ծխախոտից կախվածություն ունեցող տղամարդու շնչառական օրգանները պատված են սեւ գույնով եւ հիշեցնում են ածուխի կտորներ։
Բացի այդ, երևում է, որ ծխողների թոքերը չեն գործում այնպես, ինչպես պետք է։
«Նրանք կորցրել են իրենց առաձգականությունը։ Շնչելիս ձգվում են, իսկ արտաշնչելիս մնում են նույն դիրքում, չեն կարողանում ուղղվել»,- բացատրել է մասնագետը։
Կադրերն այնքան են տպավորել սոցիալական ցանցերի օգտատերերին, որ շատերը խոստովանել են, որ իրենց տեսածը ստիպում է մտածել ծխելը թողնելու մասին:
«Պատրաստվում ենք ծխելը թողնելու ևս մեկ փորձի»,- գրել է մեկնաբաններից մեկը։