Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում. 33 և 37-ամյա եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունՆոյեմբերի 20-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Եղվարդի բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ, որոնց մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Հմայակ Գալստյանն է և 33-ամյա Գևորգ Գալստյանը:
Վերջիններս հիվանդանոցում չէին հայտնել իրենց ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց դիմած Հ. և Գ. Գալստյանները հարազատ եղբայրներ են: