Ռուսաստանում տղամարդը ողջ է մնացել 27 հազար վոլտ հոսանքի հարվածից հետո
ԱյլՌԴ Լիպեցկի մարզի բնակիչը հոսանքահարվել է՝ բարձրանալով բեռնատար գնացքի վագոնի տանիքի վրա։ Այս մասին հայտնում է «Լիպեցկի նորություններ»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ելեցի դեպոյում, տեղի բնակիչը բարձրացել է բեռնատար գնացքի վագոններից մեկի վրա։
Տղամարդը 27 հազար վոլտ հոսանքի հարված է ստացել։ Նշվում է, որ նա ողջ է մնացել։ Նա բազմաթիվ վնասվածքներ ու այրվածքներ է ստացել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դեպքի հանգամանքները պարզվում են։