Քորթնի Քարդաշյանը հայտարարել է, որ իր ընտանիքը թույլ է տվել «ընդունել վատ տղամարդկանց»
ԺամանցՌեալիթի շոուի աստղ, բլոգեր Քորթնի Քարդաշյանն ասել է, որ իր ընտանիքում թույլ են տալիս տղամարդկանց վատ պահվածքը համարել նորմալ։ Այս մասին նա խոսել է Քարդաշյանների նոր սերիայում։
Նոր էպիզոդում Քորթնի Քարդաշյանը զրուցել է բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ, ով հանդիպում է իր քրոջ՝ Քլոեի հետ և անընդհատ դավաճանում նրան։
«Այս ընտանիքում դուք, տղաներ, շատ հաջողակ եք, քանի որ ինչ-ինչ պատճառներով «եկեք այնպես անենք, որ բոլորը երջանիկ և լավ լինեն, և եկեք համոզվենք, որ Սուրբ Ծնունդին բոլորս միասին կլինենք, և սա մեկ մեծ երջանիկ ընտանիք է, եկեք անենք այնպես, որ ամեն ինչ ուրախ և երջանիկ լինի» գաղափարն ունի ամենաբարձր առաջնահերթությունը։ Ինչ–ինչ պատճառով, այս ընտանիքում այն գերակայություն ունի անձնական սահմանների և ուրիշի զգացմունքների նկատմամբ»,- ասել է Քարդաշյանը։
Նա նաև խոստովանել է, որ ինքը նույն կերպ է վարվել իր քույրերի նկատմամբ։
«Բառերն էժան են։ Մեր ընտանիքում բոլորն անընդհատ փորձում են որոշ տղամարդկանց պահվածքը նորմալ համարել, և ես չեմ ուզում աղջկաս ցույց տալ, որ դա նորմալ է։ Կարծում եմ՝ ներելն ու երախտագիտությունը ցույց տալը ճիշտ է, բայց նաև շատ կարևոր է հստակ սահմաններ ունենալը»,- եզրափակել է Քարդաշյանը։