Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ռուսաստանը մեր բարեկամ երկիր ենք համարում. Փաշինյան
Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ռուսաստանը մեր բարեկամ երկիր ենք համարում։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայ հայրենակիցների հարցերին։
«Բարեկամ երկրների միջև կան խնդիրներ, որոնց մասին մենք նախկինում չենք խոսել, և որոնք պետք է հասցեագրել: Եվ մենք առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ։ Մենք հույս ունենք և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի և կողմերի շահերի, անկախության և ինքնիշխանության հարգման վրա»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը