«Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ հիմնավորելու հայեցակարգ է․ Փաշինյան
Արտաքին Քաղաքական«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը կասկածի տակ է դնում Ադրբեջանի անկեղծությունը խաղաղության գործընթացի նկատմամբ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին։
«Խաղաղության գործընթացի առանցքային դրույթներից մեկը պետք է այն լինի, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և դե-յուրե պարտադիր պարտավորություն են պատրաստ ստանձնել ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ։
«Արևմտյան Ադրբեջան»-ը ի՞նչ է։ «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ ձևավորելու, կառուցելու, հիմնավորելու հայեցակարգ է»,- պարզաբանեց վարչապետը։