Ղազախստանում հերքել են Հայաստանին զինտեխնիկայի մատակարարումը
Արտաքին Քաղաքական
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանին ղազախական զինտեխնիկայի մատակարարման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ղազախական stopfake.kz պորտալը։
Ըստ պորտալի՝ ավելի վաղ սոցիալական ցանցերում և որոշ կայքերում հաղորդագրություն էր տարածվել Ղազախստանի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու մասին։
«Հայաստանի Հանրապետություն ղազախական զենքի ենթադրյալ մատակարարման մասին տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Նրանք նաև հավելել են, որ 2022 թվականից հանրապետությունում արգելք է դրվել զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան