Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Արտաքին Քաղաքական
2023 թվականի նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև, հայտնում են Բելառուսի ԱԳՆ-ից։
Բելառուսի ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջը բովանդակային կերպով տեղեկացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Մինսկում անցկացված միջոցառումների արդյունքների և Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշումների մասին։
Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան