Կողքից փետը վերցրած խփում են ՀՀ-ին, մենք էլ որ ասում ենք Հայք, մենք էլ մեր ձևով ենք խփում ՀՀ-ին. Փաշինյան
Քաղաքական«Այսօրվա մեր հայրենիքի անունը Հայաստանի Հանրապետություն է: Ասում եք՝ ես անունը դնում եմ Հայք: Ձեր ասածն էլ է նշանակում, որ Հայաստանի Հանրապետություն չկա, «Արեւմտյան Ադրբեջան» ասողներն էլ դա նկատի ունեն»,– այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չի կարելի որեւէ կերպ կասկածի տակ դնել ՀՀ-ն նույնիսկ թվացյալ ամենաբարի նկատառումներով: Մենք պետք է կարողանանք վիրտուալ հայրենիքի մեր ընկալումը փոխարինենք իրական հայրենիքով: Հայքը մեր պատմությունն է, բայց Հայքով չի կարելի ջարդել Հայաստանի Հանրապետությունը: Եթե կողքից փետը վեկալած խփում են Հայաստանի Հանրապետությանը, մենք էլ կողքից ասում ենք՝ Հայք, մենք էլ մեր ձեւով ենք խփում Հայաստանի Հանրապետությանը: Պետություն-հայրենիքն է իրականը: Չկա Հայք, կա Հայաստանի Հանրապետություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: