Բրիթնի Սփիրսը կվճարի Սեմ Ասգարիին ամուսնալուծության համար
ԺամանցԵրգչուհի Բրիթնի Սփիրսը համաձայնել է ամուսնու՝ մարզիչ Սեմ Ասգարիի ամուսնալուծության պայմաններին։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Ըստ իրազեկ աղբյուրի՝ նախկին զուգընկերները հաշտվել են և շուտով կձևակերպեն ամուսնալուծության պայմանները։
Ամուսնալուծության համար երգչուհին պետք է ամուսնուն վճարի, ինչպես պարզաբանում է ինսայդերը, վեցանիշ գումար։
Բացի այդ, Բրիթնի Սփիրսը շարունակում է վճարել Ասգարիի բնակարանի վարձը, որն արժե ամսական $10 հազար։
Օգոստոսի 16-ին հայտնի դարձավ, որ Բրիթնի Սփիրսը ամուսնալուծվում է Սեմ Ասգարիից իրենց հարսանիքից մեկ տարի անց։