«Մենք համաձայն չենք, հնազանդ չենք, Նիկոլ չենք»․ շարունակվում է քաղաքացիների ակցիան
Հասարակություն«Զանգ» ՀԿ անդամների՝ Մաշտոցի պուրակից մեկնարկած ակցիան շարժվում է դեպի Կառավարության շենք։
«Մենք համաձայն չենք, հնազանդ չենք, Նիկոլ չենք»,- վանկարկումներով շարունակվում է իրազեկման ակցիան։
«Մեզ առաջարկում են համաձայնվել, հնազանդվել, չե՛նք հնազանդվելու․ Հայաստանը գնալու է ինքնիշխան, անվտանգ ճանապարհով»,- նշել է «Զանգ» ՀԿ-ի համակարգող Սուրեն Սահակյանը։