ԲՏԱ նախարարը ծանոթացել է Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերին
ՀայաստանՆոյեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառման շրջանակում կազմակեպված ճարտարագիտական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ինժեներական ընկերությունների արտադրված սարքավորումները։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է «Ճարտարագիտական երիտասարդական գոտում», ծանոթացել Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերին, աշակերտների և ուսանողների ստեղծած նախագծերին։
ճարտարագիտական ցուցահանդեսին զուգահեռ տեղի են ունեցել պանելային քննարկումներ՝ նվիրված գյուղատնտեսության նորարարությանը, ճարտարագիտության և գիտության միջոլորտային համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև աշխատաժողովներ՝ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի թվային էկոհամակարգի և կիբեռանվտանգության վերաբերյալ։