Ամերիկուհին պատահաբար ավելի քան 7000 դոլար թեյավճար է թողել
ԱյլԱմերիկուհին պատահաբար Subway արագ սննդի կետում ավելի քան 7000 դոլար թեյավճար է թողել, գրում է BILD-ը։
Վերա Քոները 7 դոլարով սենդվիչ է գնել։ Հետո էկրանին ինչ-որ բան է հայտնվել։ Աղջիկը կարծել է, թե զեղչ ստանալու համար պետք է մուտքագրի հեռախոսահամարը։
Արդյունքում, պարզվել է, որ դա պատուհան էր, որտեղ հարցնում էին, թե որքան թեյավճար է ուզում թողնել։ Աղջկա բանկային քարտից գանձվել է 7113 դոլար։ Քոները մոտ մեկ ամիս փորձել է հետ ստանալ գումարը, սակայն հաստատության մենեջերը հրաժարվել է վերադարձնել գումարը։
Եվ միայն այն բանից հետո, երբ հեռուստաալիքներից մեկը կիսվեց նրա պատմությամբ, Subway-ը համաձայնել է կատարել աղջկա խնդրանքը։