Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի նիստերին
ՔաղաքականՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։ Այս մասին «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Խոսելով Հայաստանի դիրքորոշումից Պեսկովը նշել է. «Հայաստանի դիրքորոշմանը ծանոթ ենք, ամեն հարցում չէ, որ կարելի է համաձայնել, ՀԱՊԿ-ը մնում է պահանջված»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի նիստերին։