«Դարի փոթորիկը». Ղրիմում 500 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության
ԼուսանկարներՍև ծովում մոլեգնող հզոր փոթորկի պատճառով` Ղրիմում մոտ 500 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
Նրա տեղեկություններով՝ ամենաշատը տուժել են թերակղզու Սևծովյան, Սակի, Բելոգորսկի, Սիմֆերոպոլի, Օկտյաբրսկի, Բախչիսարայ և Լենինսկի շրջանները։ «Պոսեյդոն» մոնիթորինգի համակարգի տվյալներով՝ Ղրիմի հարավային և հարավարևելյան ափերի մոտ ալիքները հասնում են 8-9 մետրի։
Տեղական Telegram ալիքները գրում են, որ քամին պոկում է տանիքներ, տապալում ծառեր ու էլեկտրասյուներ։ Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները Սև ծովում տեղի ունեցած փոթորիկը վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղն են անվանում։