Շարունակվում է Արցախում պայթյունից զոհվածների հարազատներին նպաստի համար դիմումների ընդունումը
ՀասարակությունԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում շարունակվում են սեպտեմբերի 25-ին ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին հուղարկավորության նպաստ նշանակելու համար դիմումների ընդունման աշխատանքները:
Այն անձինք, ովքեր չեն դիմել նպաստի նշանակման համար, կարող են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը (աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն) դիմել վերոնշյալ հասցեով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1. Զոհվածի մահվան վկայականի պատճեն,
2. Հարազատի անձնագրի և ՀԾՀ (սոց քարտի) պատճեները,
3. Հարազատի անվամբ Արցախբանկում բացված հաշվի մասին տեղեկանքը կամ հաշվի քաղվածքը: