Վիետնամցին 5 ամիս ապրել է գլխացավով՝ գանգում խրված փայտիկների պատճառով (լուսանկար)
ԱյլՎիետնամցին հինգ ամիս ապրել է գլխացավով՝ գանգում խրված ձողիկների պատճառով, գրում է Oddity Central-ը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղամարդը հիվանդանոց է ընդունվել գլխացավի գանգատներով։ Պացիենտը բժիշկներին հայտնել է, որ չգիտի, թե որն է միգրենի պատճառը, բայց բժիշկները պարզել են, որ վիետնամցու գանգում կան երկու ձողիկների կտորներ, որոնք այնտեղ են հայտնվել քթի միջով:
Ավելի ուշ պացիենտը հիշել է, թե ինչպես է մոտ հինգ ամիս առաջ բարում կռվի բռնվել և հայտնվել հիվանդանոցում, սակայն բժիշկներն առանց մանրամասն հետազոտության ուղարկել են տուն։ Տղամարդը կարծում է, որ այդ միջադեպի ժամանակ հակառակորդը, հավանաբար, փայտեր է խրել իր քթի մեջ։
Այն բանից հետո, երբ վիրաբույժները տղամարդու գլխից հեռացրել են օտար մարմինները, նրան ուղարկել են տուն: