Եվրոպական փաստահավաք առաքելությունը Հայաստանում է
ՀայաստանԵվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին X-ում հայտնում է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Ուրախ ենք ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանն ուղղված։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,– գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 20–ին Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։