«Վեոիլա ջուր» ՓԲ-ի աշխատակիցը բերման է ենթարկվել ոստիկանություն. նա կասկածվում է դանակահարության մեջ
ԻրավունքSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 57 բրիգադը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ: Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս.-ն է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։