Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում (Տավուշի մարզ, քաղաք Այրում) պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Մասնավորապես՝
- արտադրական շինությունում չեն ապահովվել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հոսքերը խաչաձևվող տեխնոլոգիական գործառնությունները,
- հումքը, կիսապատրաստվածքը և պատրաստի արտադրանքը, որոնցում հնարավոր է ախտածին մանրէների բազմացում, չեն պահվել դրանց առաջացումը կամ բազմացումը բացառող ջերմաստիճանում և պայմաններում,
- սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ արտադրամասում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,
- սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։