Միխայիլ Բոյարսկին սրտի կաթվածով հոսպիտալացվել է
ԺամանցՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սրտի կաթվածով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է 78–րդ ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բոյարսկու ինքնազգացողությունը վատացել է նախորդ օրը և նա շտապ հոսպիտալացվել է։ Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 28-ին, բժիշկներին հաջողվել է կայունացնել 73-ամյա արտիստի վիճակը։
Նշվում է, որ Միխայիլ Բոյարսկուն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ։