«Հարի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը ներկայացել է անկեղծ հագուստով
ԼուսանկարներԲրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, ով խաղում էր Հերմիոնա Գրեյնջերի դերը Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում, ներկայացել է անկեղծ հագուստով և գրավել լուսանկարիչների ուշադրությունը։ Համապատասխան լուսանկարները տրամադրել է Daily Mail-ը։
33-ամյա հայտնին ներկա է գտնվել «Մենք համարձակվում ենք երազել» ֆիլմի պրեմիերային, որը կայացել է Լոնդոնում։ Միջոցառման համար աստղն ընտրել է սև կոստյում՝ բաղկացած տաբատից և խորը դեկոլտեով բաճկոնից։