Փաշինյանին սպասում ենք Պետերբուրգում. Պեսկով
Արտաքին ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն նրա մասնակցությունը դեռ հաստատված չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Interfax-ը։
«Դեռ չգիտենք, բոլորը հրավիրված են»,- պատասխանել է նա հարցին, թե Փաշինյանին սպասու՞մ են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովին։
«Հայկական կողմը լավ գիտի, որ դա ավանդական ձևաչափ է, մենք, իհարկե, Սանկտ Պետերբուրգում կսպասենք նրան»,- հավելել է Պեսկովը։
Նրան հարցրել են, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի ու Փաշինյանի հեռախոսազրույցը մեկ այլ՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից առաջ։
«Դեռ ոչ։ Բայց գագաթնաժողովը դեռ չի կայացել։ Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի մեկնի։ Այնուամենայնիվ, հայկական կողմը ներկայացված կլինի ինչ-որ մակարդակով», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։