ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ՆԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը
Օրվա խորհուրդՆոյեմբերի 29-ին, Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր, ինչի շրջանակներում կողմերն անդրադարձել են կատարել տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ: