ԱՄՆ-ում բանվորները ստիպված են եղել կորած ամուսնական մատանին որոնել 20 տոննա աղբի մեջ
ԱյլԱՄՆ-ում բանվորները տեսակավորել են 20 տոննա աղբը՝ կորած ամուսնական մատանին գտնելու համար, գրում է UPI-ն։
Նյու Հեմփշիրում վերամշակման գործարանի ներկայացուցիչը հայտնել է, որ տեղի քաղաքական գործիչներից մեկի միջոցով իր հետ կապ է հաստատել մի կին, ով պատահաբար դեն էր նետել իր ամուսնական մատանին:
«Նա մեզ հայտնեց, թե երբ է ամուսինն աղբը դուրս նետել, և ինչ կա աղբի տոպրակի մեջ», - ասել են գործարանից:
Աշխատողները ստիպված են եղել տեսակավորել մոտ 20 տոննա աղբը, և մատանին ի վերջո հայտնաբերվել է որոնողական աշխատանքների սկսվելուց երկու ժամ անց։ Զարդը մաքրվել է և վերադարձվել է տիրոջը։
Ավելի ուշ գործարանի աշխատակիցներն ասել են, որ նման իրավիճակներ լինում են, բայց ոչ հաճախ։ Երկու տարվա ընթացքում կորցրած մատանիների հետ կապված ընդամենը երեք դեպք է եղել: