Ֆրանսիայում հանգստի ժամանակ սարդը ձվադրել է տղամարդու ոտքի մատի մեջ
ԱյլՖրանսիայում հանգստանալու ժամանակ սարդը ձվադրել է անգլիացի տղամարդու ոտքի մեջ, գրում է Sky News-ը։ Դրանից հետո զբոսաշրջիկը ստիպված է եղել բուժում անցնել։
Ինչպես ասել է Քոլին Բլեյքը, ինքն ու իր կինը Մարսելում են եղել, երբ նկատել է, որ ոտքի մատն այտուցված է և մանուշակագույն է դարձել, ուստի օգնություն է խնդրել նավի վրա գտնվող բժիշկից:
Բժիշկը, զննելով ուղեւորին, հայտնել է, որ նրան կծել է պերուական սարդ–գայլը և ձվադրել ոտքի մատի մեջ։ Դրանից հետո բժիշկը կտրվածք է արել կծածի հատվածում՝ սարդի ձվերը հեռացնելու համար։
Տուն վերադառնալուց հետո Քոլինը գնացել է հիվանդանոց, որտեղ նրան հակաբիոտիկներ են նշանակել։ Իսկ հիվանդանոց հաջորդ այցելության ժամանակ տղամարդը մաշկի տակ խրված փոքրիկ սարդ է նկատել։ Տղամարդն այժմ բուժման կուրս է անցնում և հույս ունի, որ նման իրավիճակում այլևս չի հայտնվի։