«Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին 

«Շուկայի ազատականացումը ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խոչընդոտում». ՀԷՑ-ից արձագանքում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարություններին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը արել է մի շարք ձևակերպումներ՝ կապված ՀԷՑ-ի հետ: Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման հարցում նախկին մենաշնորհ կազմակերպության, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից կա դիմադրություն, և որ այն փորձում է խոչընդոտներ ստեղծել համակարգի համար։

Նման որակումների հետ կապված մեկնաբանությունների համար «Փաստը» դիմեց ՀԷՑ-ին, որտեղից ի մասնավորի պատասխանեցին. «Նախ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խոչընդոտում, քանի որ ընկերությունն իր հիմնական սակագնային մարժան ստանում է էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթի համար, ուստի շուկայում մատակարար ընկերությունների քանակը ՀԷՑ-ի ֆինանսական արդյունքների վրա որևէ ազդեցություն չունի։

Ավելին, էլեկտրաէներգիայի բաշխման գործունեությունը դասվում է բնական մենաշնորհի դասին, ինչը նշանակում է, որ տնտեսության այդ ճյուղում մրցակցությունը տեխնիկապես կա՛մ անհնար է, կա՛մ տնտեսապես ոչ արդյունավետ։ Նշվածի վկայությունն է աշխարհի գրեթե բոլոր պետություններում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բնական մենաշնորհի կարգավիճակը և նրանց նկատմամբ պետական կարգավորման իրականացումը (այդ թվում՝ սակագնային քաղաքականությունը)։ Հավելենք նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպես էլեկտրաէներգետիկական բնագավառում էլեկտրաէներգիայի բաշխման բնական մենաշնորհի կարգավորվող սուբյեկտ, ցանկացած տնտեսական գործունեություն, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, միայն տնտեսապես օգտակար է, ուստի անհասկանալի կլինի սահմանափակել կամ խոչընդոտել որևէ գործունեությանը, որը կարող նպաստել թե՛ մեր ընկերության շահութաբերությանը, թե՛ նշվածի արդյունքում պետությանը վճարվելիք հարկերի ծավալների ավելացմանը։

ՀԷՑ-ը մեր երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի կարևորագույն օղակներից մեկն է, որը միշտ կողմ է տնտեսական մեխանիզմների արդյունավետացմանը: Ցանկացած որոշում, նոր պայմանի ստեղծում, որը բերում է զարգացման, չի կարող դիմադրության արժանանալ ընկերության կողմից, հակառակը՝ մենք միշտ առաջընթացի կողմնակից ենք: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է մնալ երաշխավորված մատակարար և լուծել իր առջև դրված խնդիրներն ու, որպես բաշխիչ ընկերություն, կատարել իր պարտականությունները»:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Վահագն Խաչատուրյանը, էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի հետ կապված խնդիրներն են՝ ՀԷՑ-ի՝ սահմանափակումներ ստեղծող կարգավորումների պատճառով:

Այս թեմայի հետ կապված՝ ՀԷՑ-ից նշեցին հետևյալը. «Համաձայն գործող կարգի, որևէ առանձնացված մոտեցում էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի՝ էլեկտրական ցանցին միանալու համար գոյություն չունի: Ինչպես ցանկացած այլ օբյեկտ, որի սպառման համակարգն անհրաժեշտ է միացնել ցանցին, էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները նույնպես համապատասխան փաստաթղթերով դիմում են ներկայացնում Ընկերության սպասարկման ցանկացած կենտրոն և սահմանված ժամկետում և սահմանված կարգով միանում էլեկտրական ցանցին: Եթե արդեն գործող բաժանորդի մոտ առկա սահմանված հզորությունը չի բավարարում իր սեփականություն հանդիսացող տարածքներում էլեկտրամոբիլների լիցքավորման կայանի միացման համար, ապա նույն կարգով անհրաժեշտ է դիմել ընկերությանը՝ լրացուցիչ հզորություն ստանալու համար: Վերը նշված հարցերը կարգավորվում են ինչպես օրենքով, այնպես էլ ՀԾԿՀ-ի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերով, հետևաբար ՀԷՑ-ի նախասիրությունների հետ որևէ առնչություն չունեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր
Ամենադիտված