Գերմանիայի նախագահը Դոհա ժամանելուն պես ինքնաթիռում կես ժամ սպասել է Քաթարի էմիրին
ԼուսանկարներԳերմանիայի նախագահ Շտայնմայերը Դոհա կատարած իր պաշտոնական երեքժամյա այցից մոտ 30 րոպեն անցկացրել է ինքնաթիռի դռան մոտ կանգնած։
Ժամկետից մի փոքր շուտ ժամանելով՝ Շտայնմայերը կիզիչ արևի տակ գրեթե կես ժամ սպասել է ինքնաթիռի դռան մոտ, մինչև Քաթարի արտաքին գործերի պետնախարար Սուլթան ալ-Մուրայչայը ժամանի՝ հանդիպելու Գերմանիայի պետության ղեկավարին:
էմիրն ակնհայտորեն պատրաստ չի եղել վայրէջքից հետո ընդունելու Շտայնմայերին։ Պատվիրակությունն աստիճանաբար լքել է ինքնաթիռը։ Շտայնմայերի կինը՝ Էլկե Բյուդենբենդերը նույնպես իջել է ինքնաթիռից և հեռացել։ Շտայնմայերը դժգոհ դեմքով կանգնել է ինքնաթիռի վերին աստիճանին և նայել կարմիր գորգին ու կազմ-պատրաստ կանգնած Քաթարի պատվո պահակախմբին։