Դատախազները դասընթացի են մասնակցում․ կզարգացնեն ապօրինի գույքի հայտնաբերման կարողությունները
ԻրավունքԳլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազները և տնտեսագետները 2023 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը մասնակցել են «Բաց աղբյուրներից օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման» թեմայով դասընթացին: Հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված և «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում իրականացված դասընթացի նպատակն էր վերապատրաստման ձևաչափով, ի թիվս այլնի, աջակցել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման կարողությունների զարգացմանը: