Հայաստանը ինքնիշխան երկիր է, հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ ուզում է. Պեսկով
Արտաքին Քաղաքական
«Հայաստանը հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ ուզում է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի՝ 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիր ստորագրելու փաստը։
«Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում։ Մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ»,-ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան